Icon 00 Icon 01 Icon 03 Icon 04 Icon 05 Icon 06 Icon 09 Icon 11 Icon 12 Icon 16 Icon 18


 

Հարգելի Ընկերներ,

Շնորհակալություն www.standartjobs.com կայք այցելելու համար:

Խնդրում ենք ծանոթանալ սույն կանոներին:

Հուսով ենք, որ www.standartjobs.com կայքը օգտակար կլինի Ձեզ համար:

 

Օգտագործվող հասկացությունները

Կայք – սույն ինտերնետային կայքը, որը գտնվում է www.standartjobs.com հասցեում:
Կազմակերպիչ – սույն կայքի միջոցով մատուցվող ծառայությունների կազմակերպող կողմ:
Կայքի օգտագործող – սույն կայքում գրանցված կամ չգրանցված անձ, որը առնչվելով սույն կայքի հետ ստանում է և/կամ հրապարակում է տեղեկատվություն:
Դիմորդ – ֆիզիկական անձ, որն իր ռեզյումեի հրապարակման և/կամ թափուր աշխատատեղեր փնտրելու միջոցով նպատակ ունի գտնելու աշխատանք:
Գործատու – ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը նպատակ ունի գտնելու վաձու կամ կամավոր հիմունքներով աշխատակից(ներ):

 

Մեր առաքելությունը

Մեր կայքի նպատակն է համացանցում հրապարակված թափուր աշխատատեղերի մասին գործատուների հայտարարությունները առավել մատչելի դարձնել աշխատանք փնտրողների համար:

 

Կայքի օգտագործողների պատասխանատվությունը

Կայքի օգտագործողները պարտավոր են.

  • ընդունել և պահպանել սույն պայմանները,
  • չօգտագործել կայքից ստացված տեղեկությունները չարամիտ նպատակներով,
  • կայքում հայտարարություններ հրապարակելիս զերծ մնալ ոչ նորմատիվ բառերից և արտահայտություններից,
  • գիտակցել, որ իրենց կողմից հրապարակած տեղեկությունները հասանելի են դառնում կայքի այլ օգտագործողներին:

Գրանցվելով որպես Դիմորդ՝ Դուք.

  • հավաստիացնում եք, որ գործում եք Ձեր անունից,
  • պատասխանատու եք Ձեր կողմից հրապարակված հայտարարությունների / ռեզյումեների պարունակության ճշտության և բարոյականության համար,
  • համաձայնվում եք ստանալ կազմակերպչի կողմից էլեկտրոնային նամակներ:

Գրանցվելով որպես Գործատու՝ Դուք.

  • հավաստիացնում եք, որ իրավասու եք նշված գործատուի անունից հրապարակել հայտարարություններ,
  • պատասխանատու եք Ձեր կողմից հրապարակված հայտարարությունների պարունակության ճշտության և բարոյականության համար,
  • պարտավորվում եք օգտագործել Դիմորդների մասին սույն կայքի միջոցով ստացված տեղեկությունները միայն Ձեր կազմակերպությունում աշխատանքի տեղավորման հարցերում և ոչ մի այլ կապակցությամբ,
  • համաձայնվում եք, որ Ձեր կազմակերպության լոգոպատկերը ներկայացված լինի Ձեր կազմակերպության տվյալներում, Ձեր կազմակերպության թափուր աշխատատեղի հայտարարության մեջ, ինչպես նաև նշված հայտարարությունների վրա տանող սոցալական կայքերում տեղադրված հղումներում:
  • համաձայնվում եք ստանալ կազմակերպչի կողմից էլեկտրոնային նամակներ:

Կազմակերպիչը պատասխանատու չէ այլ անձանց հայտարարությունների համար:

 

Թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունների հրապարակման կանոնները

Թափուր աշխատատեղերի մասին գործատուների հայտարարությունները հրապարակվում են կազմակերպչի կողմից:
Գործատուները կարող են նաև ինքնուրույն տեղադրել հայտարարություններ իրենց կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերի մասին՝ առաջնորդվելով Գործատուի ուղեցույցին:

Գործատուն իրավունք ունի կատարել փոփոխություններ հրապարակված թափուր աշխատատեղերի մասին տեղեկությունների մեջ՝ նախապես ուղարկելով կազմակերպչին ծանուցում կատարվող փոփոխության մասին հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. : Յուրաքանչյուր փոփոխություն կատարվում է կազմակերպչի կողմից սովորաբար 1 աշխատանքային օրվա ընթացքում:

Գործատուն իրավունք ունի հեռացնել կայքից իր կազմակերպությունում առկա թափուր աշխատատեղերի մասին հրապարակված հայտարարությունը՝ նախապես տեղեկացնելով կազմակերպչին իր մտադրության մասին՝ ուղարկելով նամակ հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. : Հրապարակված հայտարարությունը հեռացվում է կազմակերպչի կողմից սովորաբար 1 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Կայքի ծառայությունների արժեքը

Մեր կայքի ծառայությունները ԱՆՎՃԱՐ են ինչպես Աշխատանք փնտրողների համար, այնպես էլ Գործատուների համար, բացառությամբ գովազդային բնույթի ծառայություններից:

 

Կառուցենք միասին

Քանի որ կայքը նախատեսված է միմյանց հետ երկարաժամկետ համագործակցելու համար, հայցում ենք նաև Ձեր աջակցությունը կայքի միջոցով մատուցվող ծառայությունների որակի բարձրացման գործընթացին:

Խնդրում ենք կապնվել մեզ հետ, հետևյալ և այլ դեպքերում.
  • եթե նկատել եք անճշտություն,
  • եթե ընտրության միջոցով նշվող տվյալներում բացակայում է Ձեզ անհրաժեշտ տվյալը,
  • եթե ունեք որևէ առաջարկություն կամ հարց:
Contacts
Սույն պայմանները կարող են փոփոխվել:
Թարմացված է 26.01.2014